Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Չմիանալու շարժման երկրներին համատեղ ջանքեր գործադրել ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար![]() 26 օգոստոսի 2012 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Թեհրանում բացվել է Չմիանալու շարժման գագաթնաժողովը փորձագետների մակարդակի նիստով, հաղորդում է Press TV-ն: Բացման արարողությանն Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին կոչ է արել Չմիանալու շարժման անդամ-երկրներին օգտագործել իրենց ողջ պոտենցիալը և համատեղ ջանքեր գործադրել ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար: Նախարարի խոսքով, իր նախագահության ժամանակ Իրանը կձգտի ամրապնդել Շարժումը, որպեսզի այն կարողանա կատարել իր «պատմական պարտքը»: Սալեհին հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, քանի որ միջազգային հարաբերություններում մինչև հիմա օգտագործվում է «էգոիզմի և միջամտության» քաղաքականությունը: Չմիանալու շարժումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 120 պետություններ ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |