Թեհրանում ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը համարում են 50 տոկոսով «անհիմն և անօգուտ»26 օգոստոսի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին հայտարարել է, որ Իրանը ոչ մի խնդիր չունի ՄԱԳԱՏԷ-ի կողմից անցկացվող հետաքննության հետ` կապված ԻԻՀ միջուկային օբյեկտների հետ: Սակայն, Աբասիի խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն պետք է համոզիչ փաստարկներ ունենա իր պնդումների օգտին, հաղորդում է IRNA գործակալությունը: Անցած տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն զեկույց է հրապարակել, որում նշվել է Պարչին ռազմաբազայում հնարավոր միջուկային փորձարկումների մասին: Զեկույցի համաձայն, Իրանը, հավանական է, անցկացրել է չեզոք դետոնատորի փորձարկումներ, որն օգտագործվում է միջուկային ռումբերում: Իրանը հերքել է մեղադրանքները, սակայն մինչև հիմա թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ տեսուչներին այցելել Պարչին: Աբասին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ տեսուչները կարող են ժամանել Իրան, երբ ցանկանան: «Համոզիչ փաստարկներ ներկայացնելով` ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա երկու ժամում իրանական կողմից թույլտվություն ստանալ հետաքննություն անցկացնելու համար, և մենք թույլ կտանք այցելել միջուկային օբյեկտներ»,- ասել է նա: Աբասիի խոսքով, Իրանը կարծում է, որ Ամանոյի վերջին ամենամյա զեկույցը 50 տոկոսով «անհիմն է և անօգուտ»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |