Իրանում հայտարարում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին պաշտոնապես չեն հրավիրել Չմիանալու շարժման գագաթնաժողովին![]() 26 օգոստոսի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան պաշտոնապես չի հրավիրել Չմիանալու շարժման գագաթնաժողովին, որն այսօր բացվում է Թեհրանում: Այդ մասին հայտարարել է իրանական կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ֆորգանին տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Նրա խոսքով, հանդիպմանը հրավիրվել է միայն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը: Նախօրեին «Ֆաթհ» շարժման առաջնորդը հայտարարել է, որ գագաթնաժոողովին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ներկայության պատճառով նա հանդիպմանը չի գնա: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաղորդել է, որ Հանիան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադնիեժադի հրավերով մասնակցելու է միջազգային համաժողովին, հաղորդում է Ազատություն ռադիոն: Գագաթնաժողովին մասնակցում են 35 երկրների նախագահներ և վարչապետեր և ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |