Վարդան Ղուկասյանի հրաժեշտի նվերը գյումրեցիներին

Վարդան Ղուկասյանի հրաժեշտի  նվերը գյումրեցիներին

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչ հաջորդ քաղաքապետին և ավագանուն տեղական իշխանությունը հանձնելը՝ մտադիր է ևս 3 հուշարձան տեղադրել քաղաքում: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից:

Հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանին հայտնի է դարձել նաև այն, որ դրանց բացումը նախատեսված է հոկտեմբերի 7-ին: «Եվ դա այն դեպքում, երբ քաղաքային բյուջեն հսկայական պատքեր ունի, իսկ Գյումրին` հազար ու մի անհամեմատ կարևոր խնդիր: Առաջարկում եմ, որքան էլ որ այդ հուշարձանները հայտնի գյումրեցիները կամ թեկուզ եղբայրական ժողովուրդների հայտնի անձանցը լինեն, վերջ տալ հուշարձանամոլությանը: Փոխարենը իմաստ ունի փակել քաղաքային իշխանության պարտքերը կամ նախապատրաստվել գալիք ձմռանը, երբ հազարավոր գյումրեցի ընտանիքներ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ են դիմանում, իսկ նրանցից շատերը ենթակա են սառչելու վտանգին»,- ասված է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---