Վերջին 12 տարվա ընթացքում Հայաստանում 2700 հա անտառ է այրվել27 օգոստոսի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին անտառայի հրդեհների թիվն աճել է ամբողջ աշխարում: Սա կապված է համաշխարհային կլիմայական փոփոխությունների հետ: Այ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ հավելելով , որ ամբողջ աշխարհում անտառային հրդեհները կանխարգելելու նպատակով ինտենսիվ աշխատանքներ են տարվում և այդ ամենից անմասն չէ նաև Հայաստանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ վերջին երեք տարիներին անտառային հրդեհներն ավելի շատ են, քան անցյալ 10 տարվա ընթացոում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականին Հայաստանում այրվել է ավելի քան 810 հա տարածք, 2011-ին 480 հա, իսկ այս տարի՝ 188 հա տարածք: Նախորդ տարվա տվյալներով Հայաստանում անտառային տարածքը 32.333 հա է: Վերջին 12 տարվա ընթացքում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ: Բանախոսը նշեց նաև, որ ավելի հաճախ անտառային հրդեհների պատճառ է դառնում այն, որ համայնքներում այրում են դաշտում մնացած խոտը: Նա նաև նշեց, որ հիմնականում հնարավոր չի լինում գտնել այն մարդուն, ում պատճառով բռնկվել է հրդեհը: Այսօրվա ասուլիսի բանախոսները տեղեկացրեցին նաև, որ Կապանում, Գորիսում Մեղրիում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր , որոնք զինված են հատոււկ տեխնիկայով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |