Շվեդիան մտադիր է գնել նոր սերնդի «Գրիփեն» 60 կործանիչներ![]() 27 օգոստոսի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը անցած հանգստյան օրերին հայտարարել է 40-60 հատ նոր սերնդի «Գրիփեն» կործանիչներ գնելու մտադրության մասին: Այդ նպատակների համար պաշտպանության նախարարության բյուջեով 2013-14թթ. կհատկացվի լրացուցիչ 300 մլն կրոն՝ մոտ 35 մլն եվրո, հետագայում՝ ևս 200 մլն կրոն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ներկայումս երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում աշխատում է մոտ 100 հազար մարդ: Կործանիչների մասին որոշումը «անհրաժեշտ է մեր անվտանգությունն ապահովելու համար, դա նաև դրական կանդրադառնա աշխատատեղերի, արտահանման վրա»,-նշում են ԶԼՄ-ները: Պայմանագրով նախատեսվում է նաև օդաչուների և տեխնիկական աշխատակիցների ուսուցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |