«Ռեգիոնների կուսակցության» և ԲՀԿ երիտասարդական թևերը Ծաղկաձորում կստորագրեն համագործակցության համաձայնագիր![]() 27 օգոստոսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ ռեգիոններ» համաուկրաինական երիտասարդական կազմակերպությունը («Ռեգիոնների կուսակցության» երիտասարդական թև) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևն այսօր Ծաղկաձորում կստորագրեն համագործակցության մասին համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ Երիտասարդության միության նախագահ Վահե Էնֆիաջյանը «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ: Էնֆիաջյանի խոսքով, այդ նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Երիտասարդ ռեգիոններ» կազմակերպության նախագահ Անդրեյ Պինչուկը: Նա նաև նշել է, որ Պինչուկը կմասնակցի այսօր ավարտվող «Երիտասարդ Եվրասիա» երիտասարդական համաժողովի աշխատանքին: Ապրիլի 22-27-ը Ծաղկաձոր քաղաքում ընթանում է «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագաուզիայից: Համաժողովը տեղի է ունեցել ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |