Ենակիևոյում հանդիպում է անցնում Ուկրաինայի և Հայաստանի բռնցքամարտի ակումբների հավաքականների միջև27 օգոստոսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ենակիևոյում (Դոնեցկի մարզ) տեղի է ունենում Վլադիմիր Մանուկյանի անվան բռնցքամարտի միջազգային ընկերական հանդիպում Ուկրաինայի և Հայաստանի ակումբների հավաքականների միջև, հաղորդում է Analitika.at.ua-ն: Բացման ժամանակ Բռնցքամարտի ակումբների ուկրաինական լիգայի նախագահ Վլադիմիր Մանուկյանը և Ուկրաինայի Հայերի միության մարզական հանձնաժողովի նախագահ Սուրեն Ավագյանը ողջունել են մրցումների մասնակիցներին, նշելով, որ նման մրցաշարերն ամրապնդում են երկու երկրների մարզական և բարեկամական կապերը: Մրցաշարը կազմակերպվել է Բռնցքամարտի ակումբների ուկրաինական լիգայի կողմից Ուկրաինայի Հայերի միության աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Մրցումներն ընթանում են 9 քաշային կարգերում, որոնց հաղթողները կստանան մրցանակներ Բռնցքամարտի ակումբների ուկրաինական լիգայի և Ուկրաինայի հայերի միության կողմից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |