ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ՇՐՋԵԼ ԵՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐԱՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում տեղադրված Հոլոքոսթի հուշարձանը շրջված է հայտնաբերվել, իսկ շուրջը` բազմաթիվ ոտնահետքեր, հաղորդում է Արմինֆո» գործակալությունը: Ըստ երեւույթին, վանդալիզմի ակտն իրագործվել է անցած գիշեր կամ երեկոյան: Հաշվի առնելով հուշարձանի ծանրությունը, դժվար է ենթադրել, թե գրանիտե կոթողը շրջվել է առանց որեւէ մեկի օգնության: Սակայն, զբոսայգու ծառայողը, որտեղ տեղադրված է հուշարձանը, հաղորդել է, թե ոչինչ չի տեսել, նույնիսկ չի նկատել, որ հուշարձանը շրջված է: Ներկայումս ոստիկանությունը պարզում է, թե արդյոք տեղի է ունեցել վանդալիզմի ակտ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---