Օգոստոսի 28-ին Երևանում կբացվի ռուսաստանյան պետականության ստեղծման 1150-ամյակին նվիրված ցուցահանդես27 օգոստոսի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. օգոստոսի 28-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի Ճարտարապետների տանը կկայանա ռուսաստանյան պետականության ստեղծման 1150-ամյակին նվիրված «Ռուսական ճարտարապետության հուշարձանները» ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվի ռուսական ճարտարապետության հուշարձանները ներկայացնող 60 սև-սպիտակ և գունավոր վիմագրություն և օֆորտ`տարբեր դարաշրջանների աշխարհիկ շինություններ և տաճարներ` վարպետորեն պատկերված տարվա ու օրվա ցանկացած ժամին ռուսական բնության յուրահատուկ գեղեցկությունը գովերգող վերջին երկու հարյուրամյակների ռուս նկարիչների կողմից: Ցուցահանդեսը պատրաստված է մոսկովյան հավաքորդ Վ.Գ. Բելիկովի հավաքածուի XIX – XXդդ. փորագրությունների հիման վրա: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և Հայաստանի Ճարտարապետների միությունը: Ցուցահանդեսը կաշխատի օգոստոսի 28-ից սեպտեմբերի12-ը` ժամը 11:00-ից մինչև 18:00, հաղորդում է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |