Ավստրիան Հայաստանն ընդգրկել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում![]() 27 օգոստոսի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն: Դեսպան Կրաուտը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար: Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը նշեց, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Հանդիպմանը գոհունակությամբ նշվեց, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացման համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |