Մ. Դասսու. Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը միանա ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին![]() 27 օգոստոսի 2012 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար, ԱԳ փոխնախարար Մարթա Դասսուն Հայաստան է ժամանել երկու ուղերձով: Երևանում «Հայ-իտալական առևտրայի ընկերակցություն. Իրավական անձանց միության» բացման ժամանակ նա երկուշաբթի օրը ելույթ է ունեցել համապատասխան հայտարարությամբ: Ըստ նրա, նախ` Իտալիան կողմ է հանդես գալիս դրական հայացքներով և հույսով, որ եվրագոտին կհաղթահարի ճգնաժամը: Նա հավելել է, որ Իտալիան, որը եվրագոտու` տնտեսությամբ երրորդ մեծ պետությունն է, կկարողանա հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները` երկրի վարչապետ Մարիո Մոնտիի ղեկավարությամբ: «Ես տեսել եմ Հայաստանի առևտրային ցուցանիշը և կարող եմ վստահեցնել, որ Իտալիան դեռևս բավականին հզոր տնտեսություն ունի»,-հայտարարել է նա: Նա հավելել է, որ Իտալիան շարունակում է ամուր հարաբերություններ պահպանել Արևելյան համագործակցության երկրների, այդ թվում` Հայաստանի հետ: «Մենք կողմ ենք հանդես գալիս, որպեսզի Հայաստանը միանա ԵՄ հետ Ազատ առևտրային գոտու վերաբերյալ պայմանագրին»,-ասել է նա` մատնանշելով այս հարցի առնչությամբ Հայաստանի և Բրյուսելի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Նա հայտարարել է նաև, որ դրական կարծիք ունի իր առջև ծառացած խնդիրները լուծելու վերաբերյալ Հայաստանի տնտեսական ծրագրի առնչությամբ: «Իմ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱԳ նախարարի, վարչապետի, էկոնոմիկայի առաջին փոխնախարարի հետ և հանդիպումների արդյունքում կարող եմ հավաստիացնել, որ Հայաաստանը շատ կենսունակ երկիր է»,-ընդգծել է նա: «Հայ-իտալական ընկերակցություն. Իրավաբանական անձանց միությունը» ստեղծվել է Իտալիայի դեսպանատան, հայկական իշխանությունների, գործարար միջավայրի աջակցությամբ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով: Նախատեսվում է, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Assocamerestero» արտասահմանում իտալական առևտրային պալատների միջազգային ցանցի մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |