Քենիայում ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մահմեդական հոգևորականի սպանության դեմ![]() 27 օգոստոսի 2012 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Քենիայի` մեծությամբ երկրորդ Մոմբասա քաղաքի փողոցներ` բողոքելով մահմեդական հոգևորականի սպանության դեմ, ում ավելի վաղ ԱՄՆ-ն մեղադրել էր հարևան Սոմալիում իսլամիստ գրոհայիններին աջակցելու մեջ: Ըստ ոստիկանության տվյալների, անհայտ անձիք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որտեղ կնոջ հետ գտնվում էր կղերական Աբուդ Ռոգո Մոհամմեդը, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը: Ոստիկանությունը հերքել է լուրերն այն մասին, որ սպանությունն իրականացրել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները: Սպանությունից հետո տեղի ունեցած անկարգություններից հետո սպանվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |