Թուրքիան արձագանքել է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաժնի ներառմանը27 օգոստոսի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան իր «խստագույն բողոքն» է արտահայտել Ֆրանսիային այն առնչությամբ, որ այդ երկրի միջնակարգ դպրոցների դասագրքերում ներառվելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գլուխ: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, իր գրավոր հայտարարությունում Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը կոչ է արել Փարիզին «կրկին չփորձարկել երկկողմ հարաբերությունները»: «Ես խորհուրդ կտայի ֆրանսիական իշխանություններին, փոխանակ իրենց էներգիան պատմական փաստերի աղավաղման վրա ծախսելու, ավելի շատ ջանքեր ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում»,-նշվում է հայտարարությունում: Նա նաև կոչ է արել ֆրանսիական իշխանություններին «նայել իրենց պատմությանը, այլ ոչ թե զբաղվել հորինված փաստերի ստուգմամբ»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի որոշմամբ, պատմության և աշխարհագրության դասագրքերում այսուհետև կընգրկվի Հայոց ցեղասպանության մասին գլուխ: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի կրթության նախարարի այդ որոշումը կարող է կրկին բացասական ազդել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, որը Օլանդի նախագահության օրոք մեծ հույսեր ուներ վերականգնել Փարիզի հետ հարաբերությունները: Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև ֆրանսիական բուհերում համաշխարհային պատմության ուսումնասիրման ծրագրում: Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաներն ի պատասխան հայտարարել են, որ մտադիր են մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին գլուխը «Թուրքիային վարկաբեկող պահերի» հետ կապված, նախքան Ֆրանսիային դիվանագիտական պատասխան ուղարկելը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին: Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |