«Հրապարակ».Նախըտրական կրակոցներ. այս անգամ ՝ Գյումրիում![]() 28 օգոստոսի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում դարձյալ նախընտրական կրակոցներ են հնչել: Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների` կրակել են Գյումրիի կայարանին կից «Երկաթգծի» թաղամասում: «Մասնակիցների թվում կրկին շրջանառվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի անունը, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Սպարտակն իր մտերիմներով վիճաբանել է թաղամասի մի քանի երիտասարդների հետ, որոնք սատարում են քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին, որից հետո կրակոցներ են հնչել: Այս փաստը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, սակայն անուններ կամ մանրամասներ հրաժարվել է հաղորդել: Նշել է միայն, որ դեպքի հանգամանքները ճշտվում են, զոհեր եւ վիրավորներ չկան»- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |