Նոյեմբերի 18-ին կարող է վաճառքի դուրս գալ հաջորդ սերնդի Nintendo Wii U խաղային սարքը![]() 28 օգոստոսի 2012 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ սերնդի Nintendo Wii U տնային խաղային սարքը GamePad «կոճակով» կարող է շուկա դուրս գալ նոյեմբերի 18-ին: Այդ մասին հաղորդում է Kotaku հրատարակությունը` մեջբերելով PDP խաղային աքսեսուարներ արտադրող ընկերությանը: Nintendo-ն ներկայացրել է Wii U-ն Electronic Entertainment Expo (E3) ինտերակտիվ զվարճալիքների ինդուստրիայի ցուցահանդեսում ընթացիկ տարվա հունիսին: Նոր սարքի վաճառքի ասմաթիվը դեռ չի հրապարակվել, սակայն, ինչպես սպասվում է, Nintendo-ն պաշտոնապես կհաղորդի դրա, ինչպես նաև սարքի գնի մասին սեպտեմբերին: PDP ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության նոր սարքը GameStop ցուցահանդեսում և հայտարարել, որ աքսեսուարները վաճառքի դուրս կգան նոյեմբերի 18-ին Wii U խաղային սարքի դուրս գալու նախաշեմին, գրում է Kotaku-ն: PDP մամլո ծառայության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել կամ հերքել Kotaku տեղեկատվության Wii U-ի դուրս գալու մասին: Նրանց տվյալներով, ընկերության աշխատակիցը խոսել է միայն աքսեսուարների վաճառքի դուրս գալու ամսաթվի մասին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |