Եգիպտոսի նախագահը կոչ է արել Բաշար Ասադի կողմնակիցներին օգնել նրան հեռացնել իշխանությունից

Եգիպտոսի նախագահը կոչ է արել Բաշար Ասադի կողմնակիցներին օգնել նրան հեռացնել իշխանությունից

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, կոչ անելով օգնել հեռացնել նրան իշխանությունից, հաղորդում է Ռոյթերսը: «Եկել է արյունահեղությունը դադարեցնելու ժամանակը, Սիրիայի ժողովուրդը պետք է լիովին վերադարձնի իր քաղաքացիական իրավունքները, իսկ ռեժիմը, որը սպանել է սեփական ժողովրդին, պետք է անհետանա բեմից»,- հայտարարել է Մուրսին:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, նրա մեկնաբանությունները հայտնվել են միջազգային դեբյուտի նախաշեմին` եգիպտացի առաջնորդը մտադիր է առաջիկայում այց կատարել Իրան և Չինաստան:

«Բարեփոխումների մասին խոսակցություններն արդեն տեղին չեն, խոսքը գնում է փոփոխությունների մասին»,- հավելել է նա և կրկնել, որ Չինաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում սիրիացի ժողովրդի բարեկամները պետք է աջակցեն հասարակ սիրիացիներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---