ԻԼԼԻՆՈՅՍ ՆԱՀԱՆԳԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՐԻՆԱԳԻԾ` ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Իլլինոյսի նահանգի ղեկավարությունն ընդունել է օրինագիծ` դպրոցական ծրագրերում ցեղասպանության դեպքերի ուսումնասիրման մասին: Փաստաթղթի համաձայն` դպրոցում եւ բուհերում սովորողները կուսումնասիրեն ցեղասպանության դեպքեր, այդ թվում նաեւ` հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, դպրոցական դասընթացում ընդգրկված կլինեն Ուկրաինայում, Կոմբոջիայում, Բոսնիայում, Ռուանդայում եւ Սուդանում իրականացված ցեղասպանության դեպքերը: Նշենք, որ մինչեւ տվյալ օրինագծի ընդունումը, նահանգի դպրոցներում եւ բուհերում սովորողներն ուսումնասիրել են միայն հոլոքոսթի փաստը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---