Ստեփան Գրիգորյանը խորհուրդ է տալիս ՌԴ ջավախահայերին չմիջամտել հայ-վրացական հարաբերություններին

Ստեփան Գրիգորյանը խորհուրդ է տալիս ՌԴ ջավախահայերին չմիջամտել հայ-վրացական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը բարձր է գնահատել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի գործունեությունը և անհամաձայնություն է հայտնել նրա հասցեին Ռուսաստանի ջավախահայերի կողմից հնչած քննադատության հետ: Ըստ նրա, ՌԴ ջավախահայերի դժգոհությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում դժգոհ են դեսպանի ակտիվ աշխատանքից:

«Հայաստանի ցանկացած դեսպան արտերկրում պետք է ակտիվորեն աշխատի այդ երկրի իշխանությունների հետ, կապի այդ երկրի հայ համայնքը նրանց հետ»,-ասել է նա:

Գրիգորյանը դրական է գնահատել Շառլ Ազնավուրի այցը Վրաստան և նրա համերգը Ռաբաթ ամրոցում: Ըստ նրա, համերգը նպաստեց հայերի հեղինակության ամրապնդմանը Վրաստանում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---