Պարզվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պոչատարի վթարից շրջակա միջավայրին հասցված վնասի չափը

Պարզվում   է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պոչատարի վթարից  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի բնապահպնական պետական տեսչության տարածքային բաժնի աշխատակիցները նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատարի վթարից առաջացած իրավիճակը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում: Փոխհատուցման նպատակով ներկայումս հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ աղբյուրի` ԶՊՄԿ-ի կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր՝ թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ, իսկ որոշ մասն էլ թափվել էր Ողջի գետ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---