Իրանում Չմիացման շարժման գագաթաժողովի մասնակիցների համար բացվել է միջուկային նվաճումների ցուցահանդես

Իրանում Չմիացման շարժման գագաթաժողովի մասնակիցների համար բացվել է միջուկային նվաճումների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Թեհրանում Չմիացման շարժման (ՉՇ) 16-րդ գագաթաժողովի անցկացման վայրից ոչ հեռու բացվել է միջուկային և աէրոդինամիկայի ու նանոտեխնոլոգիաների ոլորտում այդ երկրի նվաճումների ցուցահանդեսը, հայտնում է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության, Իրանի վերջին գիտատեխնոլոգիական նվաճումների կատալոգը հրատարակվել է չորս լեզվով և կտարածվի Չմիացման շարժման գագաթաժողովի մասնակիցների շրջանում:

Չմիացման շարժման 16-րդ գագաթաժողովը մեկնարկել է Թեհրանում կիրակի օրը: Նախարարների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի, իսկ բուն գագաթաժողովը, ըստ Իրանի պաշտոնյաների, տեղի կունենա հինգշաբթի օրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---