Բրիտանական հատուկ նշանակության ուժերը քիմիական զենք են որոնում Սիրիայում

Բրիտանական հատուկ նշանակության ուժերը քիմիական զենք են որոնում Սիրիայում

PanARMENIAN.Net - Բրիտանական հատուկ նշանակության ուժերի ջոկատները տեղափոխվել են Սիրիա հստակ հայտնաբերելու համար քիմիական և կենսաբանական զենքի պահեստների տեղակայումը ու հնարավորինս դրանք ոչնչացնելու համար, հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները՝ իրազեկ ռազմական աղբյուրների վրա հղումով:

Ըստ առկա տվյալների, Սիրիայում գործող բրիտանական հատուկ նշանակության ուժերի ընդհանուր քանակը 200 զինծառայող է: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանց հետ Սիրիայի տարածքում են նաև ամերիկյան ու ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի հետախուզական ծառայությունները:

Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ջոկատները պատրաստ են գրավել արսենալները, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշի կիրառել զանգվածային ոչնչացման զենք, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---