Վալենտինա Մատվիենկոն ըմբռնման միտումներ է տեսնում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև![]() ![]() PanARMENIAN.Net - Ըմբռնման միտումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Մենք գտնում ենք, որ խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական ժողովրդավարական ճանապարհով: Այլ լուծում չկա..Մենք գտնում ենք, որ պետք է շարունակել բանակցությունները, սակայն կարևորը վստահության վերականգնումն է»,-ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը: Ըստ նրա, երկու ժողովրդների միջև վստահությունը վերականգնելու համար հարկավոր է ավելի ակտիվ ներգրավել մտավորականներին, մշակույթի գործիչներին: Ըստ Մատվիենկոյի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ զգայուն է երկու երկրների համար, սակայն, այն չի կարելի չհանգուցալուծել, քանի որ այն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Ըստ Մատվիենկոյի, ՌԴ դիրքորոշումն այդ հարցում լավ հայտնի է. «Մենք որպես միջնորդներ ընդգրկված ենք Մինսկի խմբում… Մեր գործող նախագահը և նրա նախորդները բոլոր ջանքերը գործադրել են բանակցային գործընթացի հաստատման համար… Եվ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է Մատվիենկոն, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |