Ամերիկյան ատոմային ավիակիրն ուղղվում է Պարսից ծոց

Ամերիկյան ատոմային ավիակիրն ուղղվում է Պարսից ծոց

PanARMENIAN.Net - ԱՄՆ ատոմային «Ջոն Ստեննիս» ավիակիրը երեքշաբթի օրը Բրեմերտոնի «Քիթսեպ» ռազմա-ծովային բազայից դուրս է եկել և ուղևորվել դեպի Պարսից ծոց, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Դրան կմիանան նաև ռազմական պահակային նավերը:

Ըստ Պենտագոնի տվյալների, ավիակիրը զինված է հրթիռային կրեյսերով, 4 էսմինեցով և հարվածային ատոմային սուզանավով:

ԱՄՆ ՌԾՈւ հաղորդել են, որ «ՋոՆ Ստեննիս» ավիակրի խմբի ուղևորությունը կտևի մոտ 8 ամիս:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հրամայել է այս ավիակիր խումբը Պարսից ծոց ուղարկել նախատեսված ժամկետներից 4 ամիս առաջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---