«Հայացք». Միշա Քալանթարյանի մահից մեկ շաբաթ անց էլ նրանց հարևաներին արգելում են քեֆ անել

«Հայացք». Միշա Քալանթարյանի մահից մեկ շաբաթ անց էլ նրանց  հարևաներին արգելում են քեֆ անել

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Նոր Արեշի 12-րդ փողոցում կնունքի արարողություն էր: Ինչպես գրում է «Հայացք» թերթը, սովորական արհեստավոր ընտանիքը նշում էր թոռան կնունքը: Սակայն ուրախությունը երկար չի տևել: «Երբ փոքրիկ հրավառություն է սկսվել, հանկարծ մի քանի ավտոմեքենային մոտ տասը ջլապինդ երիտասարդներ են հայտնվել և պահանջել են վերջ տալ քեֆին ու փորձել են իրենց հետ տանել տանտիրոջը: Երկար քաշքշուկից և բռունցքների գործադրումից հետո հայտնվել է հարևան Դիմիտրովի փողոցի բնակիչ, վերջերս ինքնասպանություն գործած Միշա Քալանթարյանի որդին և բոլորին խաղաղեցնելով` իր հետ տարել է թիկնապահական ջոկատ հիշեցնող երիտասարդներին: Վերջիններս տանտերերից պահանջում էին դադարեցնել քեֆը, քանի որ մեկ շաբաթ առաջ ողբերգություն էր տեղի ունեցել Քալանթարյանների ընտանիքում: Հարևանների պատմելով` այդ ջահելները Քալանթարյանների տուն հյուր եկած խիստ կարևոր անձնավորության թիկնապահներն էին: Ի դեպ` այդ երկու տները իրարից ավելի քան հարյուր մետր հեռավորության վրա են»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---