«Չորրորդ ինքնիշխանություն». Բազմակի քվեարկությունը բացառելու համար կարող է կիրառվել մատների թանաքոտման մեխանիզմը![]() 29 օգոստոսի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես հայտնի է ՀՀ ԿԸՀ-ի կողմից Ազգային ժողով ներկայացված և աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» հաղորդագրության մեջ առաջարկվում է վերացնել վերջին ընտրություններում առաջին անգամ կիրառված եւ դժգոհությունների առիթ դարձած ՝ ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։ Հիշեցնենք, որ չնայած այդ դրոշմակնիքները պետք է անհետանային 12 ժամվա ընթացքում, սակայն անհետանում էին հաշված րոպեներում, ինչի հետ կապված ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր, որ դա ընտրակեղծիքներ իրականացնելու համար էր արվել։ Թերթի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսը այժմ մշակում է օրենսդրական մի փաստաթուղթ, որով առաջարկում է բազմակի քվեարկությունը բացառելու համար ընտրությունների ժամանակ ներդնել մատների թանաքոտման մեխանիզմը։ «Նշենք, որ օրերս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարել էր, որ եթե դրոշմակնիքները վերացվեն, ապա պետք է այլընտրանքային ինչ-որ մեխանիզմ ներդնել, որը կարող է լինել մատների թանաքոտումը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |