«Հրապարակ». Կառավարությունում կադրային փոփոխություններ են եղել

«Հրապարակ». Կառավարությունում կադրային փոփոխություններ են եղել

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ ինչպես և սպասվում էր, նախագահի ու վարչապետի ամառային հանգստից հետո մեկնարկել է կադրային փոփոխությունների սեզոնը: Սա միակ գործընթացն է, որ մեր երկրում անխափան գործում է: Պարբերաբար այս կամ այն ոլորտում որակ փոխելուն միտված ջանքերը վերածվում են ընդամենը կադրային տեղափոխությունների:

«Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը երեկ մի շարք փոփոխություններ է արել իր ենթակա գերատեսչություններում: Գագիկ Բեգլարյանի` կապի և տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո այս նախարարությունում մի քանի կադրային փոփոխություններ են եղել: «Հրապարակի» տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Բեգլարյանը փորձել է իր կադրին նշանակել, սակայն, քանի որ նախարարի թեկնածուն թոշակային տարիքին մոտ է եղել, նրա ցանկությունը ձախողվել է: Հնարավոր է, որ Վահե Ջիլավյանին նշանակեն սփյուռքի փոխնախարար: Երեկ այստեղ փոխնախարարի տեղ է ազատվել` Արմեն Հայրապետյանին են հեռացրել: Որոշ տեղեկությունների համաձայն` նրա թափուր տեղն էլ կլրացնի Ջիլավյանը:

Բնապահպանության նախարարությունում ևս նորանշանակ կա: Այստեղ էլ փոխնախարար է նշանակվել «Անանիա Շիրակացի» ճեմարանի փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: Վերջինս նաև բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար է:

Ուշագրավն այն է, որ այս կադրային փոփոխությունները ոչ մի ձևով չեն տարածվում ՕԵԿ-ականների վրա: Անընդհատ խոստումներ են հնչում, թե հեսա-հեսա նրանց էլ կընդգրկեն, բայց ակնհայտ է, որ ձգձգում են: Չնայած ՕԵԿ-ը լուծարվել է ու վերակազմավորման փուլում է, բայց իշխանությունը կարող էր նրան ևս տեղեր առաջարկել և համապատասխան նշանակումներ անել, քանի որ այս կուսակցությունը հավատարմորեն կատարել է իր պարտավորությունները: Ամեն դեպքում, կադրային կարուսելը գործադիրում մեկնարկել է և դեռ էլի կշարունակվի` աշնանը նոր թափ առնելով և նորանոր համալրումներով: Չի բացառվում, որ նաև նոր պաշտոններ հորինվեն, որպեսզի բոլոր հավակնորդներին կարողանան բավարարել», - գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---