Airbus-ը Ֆիլիպիններ կառաքի 7 մլրդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ29 օգոստոսի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Airbus եվրոպական ավիաարտադրողը շահել է Ֆիլիպիններ 7 մլրդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ առաքելու մրցույթը: Որպես գնորդ հանդես է եկել տեղի Phillippine Airlines ավիաընկերությունը, հաղորդում է Reuters-ը: Ավիափոխադրողը մտադիր է գնել մինչև 100 նոր ինքնաթիռներ գալիք 5-7 տարիների ընթացքում: Այսպիսով, Philippine Airlines օդանավերի ընդհանուր քանակը կհասնի 140-ի: Ավիաընկերությունն արդեն պատվիրել է 10 հեռամագիստրալային А330-300s ինքնաթիռներ ու ևս 44-ը A321 շարքից: Օդանավերի մատակարարումը պետք է սկսվի 2013-ին: Philippine Airlines-ը մտադիր է վճարել նոր ինքնաթիռների համար ավելի վաղ ստացված բանկային վարկերից: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ը հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի Philippine Airlines-ի հետ պայմանագիր ստանա Boeing ավիակոնստրուկտորը: Ֆիլիպինյան ավիաընկերության ղեկավար Ռամոն Անգը հաղորդել է, որ Philippine Airlines-ը բանակցություններ վարում Boeing-ի հետ 787-9 Dreamliner մոդելային շարքից նոր ինքնաթիռներ գնելու մասին, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |