Օլանդը փորձում է զատվե՞լ Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու որոշումից![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ մի տեղեկություն չունի Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին ընդգրկելու մասին և նման հանձնարարություն չի տվել: Այդ մասին Օլանդը հայտարարել է թուրքական Hurriyet-ի թղթակցին Փարիզում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ այդ մասին: Ես կուսումնասիրեմ այդ հարցը և ճգրիտ տեղեկություններ կտամ ձեզ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Օրերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի որոշման, պատմության և աշխարհագրության դասագրքերում կընդգրկվի նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին: Ինչպես գրել են թուրքական ԶԼՄ-ները, կրթության նախարարի այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, որը նախագահ Օլանդի հետ մեծ հույս է կապում Փարիզի հետ հարաբերությունները վերականգնելու առումով: Հայոց ցեղասպանության թեման ընդգրկված է նաև ֆրանսիական բուհերի համաշխարհային պատմության դասագրքերում: Ի պատասխան Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաները հայտարարեցին, որ մտադիր են մանրակրկիտ կերպով ուսումանսիրել Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժինը «Թուրքիային վարկաբեկող պահերի» առումով՝ Ֆրանսիային դիվանագիտական պատասխան հղելուց առաջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |