Բաշար Ասադ. Սիրիայում չեն լինի բուֆերային գոտիներ![]() 29 օգոստոսի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում այսպես կոչված բուֆերային գոտիների ստեղծումը, որոնց մասին խոսում են միջազգային հասարակության որոշ անդամներ, անիրագործելի նախագիծ է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ադ Դունիա» սիրիական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սիրիայի հետ սահմանին որպես քուրդ անջատողականներին հակազդելու միջոց անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու հնարավորության մասին հուլիսի վերջին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է նման գոտի ստեղծելու Անկարայի ցանկությունը, որպեսզի զսպի փախստականների աճող հոսքը: Երկու օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղորդել է, որ երկրի կառավարությունն աշխատում է Անկարայի նախաձեռնության վրա: Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ապստամբների նկատմամբ կառավարական ուժերի վերջնական հաղթանակը ժամանակի հարց է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |