Վրացական հատուկջոկատայինները փորձում են ազատել դիվերսանտների առևանգած պատանդներին

Վրացական հատուկջոկատայինները փորձում են ազատել դիվերսանտների առևանգած պատանդներին

PanARMENIAN.Net - Վրացական հատուկ նշանակության ջոկատը փորձում է ազատ արձակել պատանդներին, որոնց առևանգել են Վրաստան թափանցած դիվերսանտները: Ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածի Լոպոտա կիրճում հետապնդման ընթացքում հատուկ նշանակության ջոկատն իրականացնում է պատանդներին ազատելու գործողություն, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը:

Հատուկ նշանակության ջոկատի տվյալներով, Ռուսաստանից Վրաստան է թափանցել դիվերսանտների խումբ, որը խաղաղ բնակիչներից առևանգել է երեք խումբ մարդկանց: Գերիների խմբի մեջ են մտնում 2-3 հոգի:

ՆԳՆ տվյալներով, գիշերային բախումների ընթացքում վրացական կողմին հաջողվել է ազատ արձակել պատանդների երկու խմբերին` ոչնչացնելով մեկ դիվերսանտի:

Այժմ ընթանում է երրորդ խմբին ազատելու գործողությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---