«Օրանժ Արմենիայի» նոր ղեկավարը մտադիր է պահպանել ընկերության դիրքերը որպես ամենասիրված բրենդի29 օգոստոսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ի առավոտյան ժամը 10:00-ից արդեն «Օրանժ Արմենիա» ընկերությունը նոր ղեկավար կունենա՝ դա կլինի Ֆրանսիս Ժելիբտերը: Նրան ներկայացնելու նպատակով Հայաստանում է գտնվում France Telecom-Orange եվրոպական շուկաների գծով փոխնախագահ Բենուա Շինը: Ժելիբտերը Հայաստան է ժամանել ընտանիքի հետ և արդեն երկուշաբթվանից կստանձնի իր պարտականությունները: «Պետք է ասեմ, որ տպավորված եմ ընկերության երիտասարդ ու դինամիկ աշխատակիցների հետ հանդիպումով և բնակչությանն առաջարկվող բարձրորակ ծառայություններով»,-հայտարարել է Ֆրանսիս Ժելիբտերը օգոստոսի 29-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ժելիբտերն իր առջև նպատակ է դնում պահպաել ընկերության բարի ավանդույթներն ու ինովացիոն ծառայություններ առաջարկել, որոնք մատչելի կլինեն երկրի բնակչության լայն շերտերի համար: «Ինձ համար մարտահրավեր կլինի «Օրանժի» դիրքերի պահպանումը որպես Հայաստանի բնակչության կողմից ամենսիրված բրենդի»,-հավելել է նա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները |