2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար29 օգոստոսի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն առաջին անգամ մասնակցել են «Ասպետ» ռազմամարզական ճամբարին Լեռնային Ղարաբաղում: Կրթահամալիրի 60 սաների մասնակցությանը աջակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարևորեց, որ սաների մասնակցությունն այդ ճամբարին կնպաստի Արցախի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը, մասնակիցները միասին փորձում են խնդիրներ քննարկել, գտնել լուծումներ: «Ասպետ» ռազմամարզական ճամբարում հայաստանյան նախագծի ղեկավար Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ ճամբարը գտնվում է ԼՂՀ Նոր Այգեստան գյուղի տարածքում: «Այս տարի 120 մասնակից կար Ղարաբաղից, 60 մասնակից Հայաստանից` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Հաշվի առնելով, որ տղաները կրթահամալիրն ավարտելուց հետո բանակ են գնալու, կարևոր էր, որ նրանք իրական դաշտային պայմաններում ծանոթացան ռազմական գործին, շփվեցին իրենց արցախցի հասակակիցների հետ, իմացան, թե ինչ է իրականում բանակն ու «զինվորական միջավայրը»: «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից Արտավազդ Սողոմոնյանը պատմեց, որ ճամբարում ձեռք բերեց հմտություններ, որ պետք կգան ՀՀ Զինված ուժերում ծառայելու ժամանակ: «Ես հասկացա, որ բանակում ծառայելը բարդ բան չէ, եթե սիրով ես գնում»,- ասաց նա: Ճամբարն արդեն չորս տարվա պատմություն ունի, մասնակցում են Արցախի, լիբանանցի, սիրիացի 15-17 տարեկան հայորդիները: Ճամբարը պարտադիր է ԼՂՀ բարձր դասարանի սովորողների համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն Արցախի ԿԳ նախարարության հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել: Հոկտեմբերին Գանձասարում երկրորդ անգամ կկազմակերպվի Արցախ-Հայաստան մեդիաօլիմպիական ճամբարը: Իսկ 2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար կամ «Ասպետը» կներառի նաև աղջիկների ջոկատներ, և ճամբարը ռազմական գործի հետ կկազմակերպի նաև առաջին բուժօգնության և քաղպաշտպանության դասընթացներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |