Քաղաքապետն արձագանքել է 8-ամյա տղայի նամակին

Քաղաքապետն  արձագանքել է 8-ամյա տղայի նամակին

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի 8-ամյա բնակիչ Աշոտը և նրա ընկերները նամակ են գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ խնդրել են իրենց համար «դարպասներով, խոտով ու գծերով» ֆուտբոլի դաշտ կառուցել: Աշոտիկը խնդրել էր նաև իր քրոջ և նրա ընկերուհիների համար խաղահրապարակ կառուցել: Տղայի մայրը նրա նամակը տեղադրել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Տարոն Մարգարյանը արձագանքել է երեխայի նամակին` հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանն առաջիկա նախագծերում կներառի ֆուտբոլի դաշտի և խաղահրապարակի կառուցումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---