Վառվառա Մարգարյան. Ռուսաստանում հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է29 օգոստոսի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում բանկվող հայերի հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրասնոդարի երկրամասի «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ կառավարությանը կից «Ֆինանսական ակադեմիայի» Տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի «Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի» իսկական անդամ Վառվառա Մարգարյանը: Ընդ որում, նա նշում է, որ ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: «Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են»,-նկատել է Մարգարյանը: Մարգարյանի խոսքով, այժմ Կրասնոդարի երկրամասում բնակվում է 250 հազար հայ.ըստ ոչ պաշտոնական տվյալների նրանց քանակությունը 4 անգամ ավելի է, սակայն ամեն դեպքում նրանք ռուսներից հետո թվաքանակով երկրորդն են: Ինչ վերաբերում է Ռուսաստանում առկա ազգամիջյան հակամարտություններին, ապան Մարգարյանը կարծում է, որ դրանք հրահրում և ֆինանսավորում են արտաքին ուժերը, որոնք փորձում են հասնել Ռուսաստանի թուլացմանը: Նա նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի սկանդալային հայտարարությունն անվանել է սխալ ձևակերպված: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է |