Գյուլի աշխատակազմը հերքում է լուրերն այն մասին, թե նրան թունավորել են

Գյուլի աշխատակազմը հերքում է լուրերն այն մասին, թե նրան թունավորել են

PanARMENIAN.Net - Աբդուլլահ Գյուլի աշխատակազմը հերքում է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե նրան թունավորել են, հայտնում է Star թերթը: Թուրքիայի նախագահի աշխատակազմը Գյուլի թունավորման մասին տեղեկատվությունն անվանել է սուտ և չհիմնավորված:

Ավելի վաղ Yurd թերթում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին թունավորել են և նա բուժում է անցնում Թուրքիայի հիվանդանոցներից մեկում:

Գյուլը հիվանդանոց էր տեղափոխվել, երբ վատ ինքնազգացողության պատճառով ընդհատեց այցը Ղրղզստան, որտեղ անցնում էր Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստը: Բժիշկները նրա մոտ ականջի սուր բորբոքում են ախտորոշել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---