Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեկ մարդ արդեն ձերբակալվել է![]() 29 օգոստոսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Որբաթ օրը Գյումրիի Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել: Վիճաբանողները, խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ծեծել են միմյանց և կրակել: Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրիի բնակիչ Սպարտակ Ղուկասյանը (քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին) և քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ: Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով: Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաև «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Զննվել են «BMW X5», « KIA» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ և մեկ գնդակ: Բերման են ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հարություն Հ.-ն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |