Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգման համար հատկացվել է 3.9 մլրդ դրամ![]() 29 օգոստոսի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ` նոր ուսումնական տարվա նախաշեմին ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլերով: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին: Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաև դպրոցների կոլեկտիվների եւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժների կողմից բարձրացվեց դրույքաչափը շաբաթական 22 –ից 18-ժամյա դարձնելու հարցը, ինչին ի պատասխան Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Կրթության և գիտության ու Ֆինանսների նախարարությունների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում խնդրի հետ կապված, որոնց արդյունքներով էլ համապատասխան որոշումներ կկայացվեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |