Քոնդոլիզա Ռայսին փորձել են ձերբակալել ռազմական հանցագործությունների համար![]() 29 օգոստոսի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հակապատերազմյան հանրահավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ ելույթ էր ունենում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ «ձերբակալելու» համար վերջինիս ռազմական հանցագործությունների համար: Ոստիկանությունը թույլ չի տվել ակտիվիստներին խանգարել միջոցառման ընթացքը: Ակտիվստների թվում էին նաև Code Pink կանանց կազմակերպության անդամները: Ոստիկանները խնդրել են ցուցարարներին լքել շենքը, ասելով, որ դա մասնավոր սեփականություն է: Ցուցարարները դուրս են եկել փողոց, առանց դիմադրության, սակայն, անմիջապես պառկել են մայթին՝ ծածկելով իրենց կարմիր գույնի լաթերով, որոնք կոչված էին խորհրդանշելու արյան հետքերը: Շատերը խոստովանել են, որ կշարունակեն Բուշ-կրտսերի աշխատակազմի մասնակիցներին ձերբակալելու փորձերը, հայտնում է «Վզգլյադը»: Տամպայում այս օրերին անցնում է ԱՄՆ հանրապետական կուսակցության համագումարը: Այդ առնչությամբ քաղաք են ժամանել նաև անարխիստներ, ծայրահեղական երիտասարդական խմբավորումներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |