Ռուս գիտնականները քիչ հավանական են համարում Ապոֆիս աստերոիդի բախումը Երկրի հետ 2036թ.

Ռուս գիտնականները քիչ հավանական են համարում Ապոֆիս աստերոիդի բախումը Երկրի հետ 2036թ.

PanARMENIAN.Net - Ապոֆիս աստերոիդի հետագծի հաշվարկները, որոնք հաշվի են առնում նաև Յարկովսկու էֆեկտի գործոնը, ցույց են տալիս, որ երկիր մոլորակի հետ նրա բախման հավանականությունը շատ փոքր է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Շորը՝ ելույթ ունենալով Մոսկվայում Աէրոտիեզերական միջազգային կոնգրեսում:

«Գիտնականները տարբեր կերպ են գնահատում Ապոֆիսի ուղեծիրը: Այս ուղեծիրը հաշվարկելիս հաշվի չի առնվել ոչ գրավիտացիոն արագացումը՝ Յարկովսկու էֆեկտը, որը կարող է զգալիորեն փոխել Ապոֆիսի շարժումը: Այստեղից եզրակացնում ենք, որ աստերոիդի բախման հավանականությունը Երկիր մոլորակի հետ 2036թ. չնչին է»,-ասել է Շորը:

Ըստ մասնագետների, Ապոֆիսը 38 հազար կմ հեռավորության վրա կմոտենա Երկիր մոլորակին 2029թ. ապրիլի 13-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---