Կառավարությունում քննարկում են պետական կառավարման մարմինների հաշվետվությունները

Կառավարությունում քննարկում են պետական կառավարման մարմինների հաշվետվությունները

PanARMENIAN.Net - Կառավարությունում շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Միգրացիոն պետական գործակալության պետը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը:

Կառավարության ղեկավարն անդրադաձել է բոլոր գերատեսչություններին տրված հանձնարարականներին և աշխատաքների կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին:

Վարչապետ Սարգսյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ժամանակացույցով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---