Ֆերդինանդ Գյումրեցին (Մանուկյան) երևանցիներին է ներկայցրել իր վերջին տարիների աշխատանքները29 օգոստոսի 2012 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում փակվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Գյումրեցու(Մանուկյան) անհատական ցուցահանդեսը: Օգոստոսի 17-ին Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 160 աշխատանք, որոնք ստեղծվել են 80-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում: «Այս ցուցահանդեսում ես բացել եմ հոգիս ու մտքերս: Այստեղ ներկայացված աշխատանքներում կարող եք տեսնել, թե ինչ եմ ես ինձանից ներկայացնում և ինչի շուրջ աշխատել եմ»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Մանուկյանը: Ըստ նրա, ցուցահանդեսը որոշակի թեմատիկ ուղղվածություն չուներ, և բոլոր ստեղծագործություններն արարելիս նա միևնույն ոգեշնչվածությամբ է առաջնորդվել: Հարկ է նշել, որ նրա ստեղծագործությունների առանցքային կերպարը կինն է: «Կինը կատարելություն է, որը ստեղծվել է Աստծո կողմից և միշտ կմնա գեղանկարչության և սիրո օբյեկտ»,-ընդգծել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |