«Հայոց աշխարհ». ՀԱԿ-ը Գյումրիում գաղտնի սատարում է դաշնակցական թեկնածուին![]() 30 օգոստոսի 2012 - 09:31 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես հայտնում են ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները, կոնգրեսի վերնախավը վերջերս մի հետաքրքիր որոշում է կայացրել ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Օրերս ՀԱԿ-ի ղեկավարությունը քննարկել է ՀՅԴ-ից ստացված առաջարկը՝ Գյումրիում սատարել ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին»,-գրում է «Հայոց աշխարհը» ։ «Տեր-Պետրոսյանը հետաքրքրություն է ցուցաբերել «հին բարեկամ» Դաշնակցության առաջարկին և հրահանգել է քննարկել հարցը կոնգրեսում՝ հասկացնելով, որ ինքը կողմ է դաշնակցական թեկնածուին սատարելուն։ Կոնգրեսում տեղի ունեցած քննարկման ընթացքում հատուկ շեշտվել է, որ Տեր-Պետրոսյանը դրական է վերաբերվում ՀՅԴ-ի հետ այդ ֆորմատով համագործակցությանը, ինչն էլ էական ազդեցություն է ունեցել վերջնական որոշման կայացման վրա։ Արդյունքում՝ ՀԱԿ ղեկավարությունը որոշել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել ՀՅԴ թեկնածուին, սակայն որոշ վերապահումներով։ Այսինքն՝ ՀԱԿ-ը որոշել է սատարել Հ.Սիմոնյանին, սակայն պաշտոնապես հայտարարվելու է, որ ՀԱԿ-ը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ունի չեզոք դիրքորոշում և ոչ մեկի թեկնածությունը չի պաշտպանում։ Փոխարենը Գյումրիի ընտրական հանձնաժողովի կոնգրեսական անդամներին և ՀԱԿ տարածքային կառույցին կոնգրեսի կենտրոնական գրասենյակի և անձամբ Լ.Տեր-Պետրոսյանի անունից հրահանգվել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և համապատասխան աշխատանքներ իրականացնել Հ.Սիմոնյանի օգտին։ Այս որոշման մասին ՀՅԴ ղեկավարությանը տեղեկացնելու ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչները հատուկ նշել են, որ դրական լուծում ստանալու հարցում մեծ է եղել անձամբ Լ.Տեր-Պետրոսյանի դրական դիրքորոշումը։ Տարիներ առաջ դժվար, նույնիսկ անհնարին էր պատկերացնել, որ ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը (նույն ինքը՝ ՀՀՇ-ն) կարող են համագործակցության եզրեր գտնել, այն էլ միասնական թեկնածուի տեսքով։ Բայց դե, «երբեք մի ասա՝ երբեք»», եզրափակում է թերթը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |