«Ժողովուրդ». Սյունիքի դատախազին պաշտոնից հեռացրել են Սուրեն Խաչատրյանի պատճառով![]() 30 օգոստոսի 2012 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի ազատման պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: Բանն այն է, որ մարզպետի և դատախազի փոխհարաբերություններն արդեն երկու տարի է՝ լարված են: Դեռևս 2010թ. Կապանում սպանություն եղավ, որը վերագրվում էր Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրա փոխարեն «նստեց» մյուս թիկնապահ Սահակ Սահակյանը: Ըստ լուրերի՝ դատախազ Թարվերդյանը ցանկացել է մինչև վերջ բացահայտել կատարվածը, ինչը նրան թույլ չեն տվել: Փորձեցինք լուրը ճշտել դատախազությունից, սակայն 2 օր շարունակ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդարացավ, թե կապ չունի դատախազի ազատման հետ. «Հիմա ով ինչ ուզում գրում է, հո ամեն գրածի համար ես պատասխան չե՞մ տալու: Զարզանդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն օր տարբեր տեղերում դատախազ են հանում ու նշանակում, մարզպետն ի՞նչ կապ ունի»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |