ՄԻՊ գրասենյակը պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. մարզային գրասենյակները կարձագանքեն բոլոր ահազանգերին![]() 30 օգոստոսի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես գործում է նաև շուրջօրյա 116 արագ արձագանքման հեռախոսահամարը, որով քաղաքացիները անվճար կարող են դիմել Պաշտպանի միջամտությանը։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Չնայած ԵՄ-ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագիրի հաջողությունը և կուտակած փորձը, ինչպես նաև ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատկազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ 2012թ. մեկնարկեց ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ընտրություններին աջակցելու լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակներ հիմնվեցին Հայաստանի վեց մարզերում՝ համալրված երեք անձից բաղկացած անձնակազմով։ Հատուկ ընտրությունների օրվա համար ձևավորվեցին նաև արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես արձագանքում էին թեժ գծի ահազանգերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |