Աշխեն Թովմասյան. Հայաստանում ներկայումս արտակարգ սեյսմիկ իրավիճակ չունենք

Աշխեն Թովմասյան. Հայաստանում ներկայումս արտակարգ սեյսմիկ իրավիճակ չունենք

PanARMENIAN.Net - Հայաստանում ներկայումս արտակարգ սեյսմիկ իրավիճակ չունենք: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը: «Հայաստանում կատարվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատում, բայց երկրաշարժ կանխատեսելը շատ դժվար խնդիր է: Վանի երկրաշարժից հետո մեկը մյուսին հաջորդեցին երկրաշարժեր Ադրբեջանում, ապա` Իրանում, որից հետո կրկին ուժեղ ցնցումներ գրանցվեցին Թուրքիայում` Իգդիրից ոչ հեռու: Երկարաշարժերը տեղի ունեցան նույն սեյսմաակտիվ գոտում` Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի մի փոքր հատվածում: Արդյունքում տեղի ունեցավ երկրկեղևի լիցքաթափում, որը տեղ է գտնում յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժից հետո: Լիցքափումից հետո, որպես կանոն, սկսվում է հաջորդ հզոր երկրաշարժի նախապատրաստական ցիկլը»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ դեռևս դժվար է գնահատել` արդյոք արդեն սկսվել է այդ ցիկլը, թե ուժեղ ցնցումների շարքը դեռևս կունենա շարունակություն:

Թովմասյանը հաղորդեց, որ Սպիտակի 1988թ. երկրաշարժից հետո Հայաստանում լուրջ ցնցումներ չեն գրանցվել: Բայց դա դեռ ոչ մի կերպ չի կարող խոսել առաջիկայում երկրի տարածքում սեյսմակայունության մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---