Մինչև 2017-ը Հայաստանը կարող է արտադրել 5500 տոննա ցորենի էլիտային սերմացու![]() 30 օգոստոսի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 30-ի նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2012-2017 թվականներին աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը, ծրագրի շահառուների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Ծրագրի իրագործման արդյունքներով 2017-ին հնարավոր կլինի հասցնել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ծավալները 5 500 տոննայի: Բացի դրանից, կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ցուցակը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ծրագրում ընդգրկված շահառուներից կազմակերպել կանխատեսվող 1000 տոննա սերմացուի գնումը և այն, հետ վերադարձվելիք 1200 տոննասերմացուի հետ, հաստատված չափաքանակների համաձայն հատկացնել ՀՀ մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր։ Վարչապետ ՏիգրանՍարգսյանի դիտարկմամբ, պետությունն ամբողջությամբ բավարարում է մարզերից ստացված դիմումները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |