Գուրգեն Նամալյան. Շենքերն ու շինությունները 5 տարին մեկ պետք է անձնագրավորվեն

Գուրգեն Նամալյան. Շենքերն ու շինությունները 5 տարին մեկ պետք է անձնագրավորվեն

PanARMENIAN.Net - Շենքերն ու շինությունները 5 տարին մեկ պետք է անձնագրավորվեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը: Նրա խոսքով` Հայաստանում անկախացումից ի վեր` շուրջ 20 տարուց ավելի, շենքերը չեն անձնագրավորվել, և այդ խնդիրն այսօր կառավարության օրակարգում է: «Կառավարությունը բարձրացրել է շենքերի և շինությունների անձնագրավորման խնդիրը: Այդ նպատակով պետք է ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն տվյալների հավաքագրմամբ»,- նշեց նա` հավելելով, որ այսօր Հայաստանում 4 հարկից ավելի հարկայնությամբ 4800 բազմաբնակարան շենքերից նախնական տվյալներով վթարային են մոտ 20-ը, թեև այդ թիվը, հավանաբար, ավելի մեծ է:

Անդրադառնալով նորակառույց շենքերին` Նամալյանը դրանք գնահատեց լավ` շեշտելով, որ ներկա պահին կատարվող շինարարությունը հիմնականում իրականացվում է համաձայն սահմանված նորմերի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---