ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հերթական նամակն է ուղարկել բանտից![]() 30 օգոստոսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ դատապարտված 4 ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը, ում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հուլիսի 20-ին դատապարտեց է 6 տարվա ազատազրկման, բանտից նամակ է ուղարկել լրատվամիջոցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Քնած էի: Խցակիցներիս կատակով զգուշացրել էի, որ ինձ արթնացնեն միայն հրատապ տեղի ունեցող իրադարձության ժամանակ, ասենք՝ կալանքս՝ որպես խափանման միջոց, փոխելու դեպքում... Խցակիցս իրեն թույլ տվեց խախտել պայմանը և արթնացնելուց հետո ուշադրությունս հրավիրել հեռուստացույցին: Ցուցադրվում էր Բաղրամյան 26-ի դահիճներից մեկը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում էր 2011-2012 ուս. տարվա շրջանավարտներին: Ս.Ս.-ն իր խոսքում ասաց, որ վատ միջոցներով հնարավոր չէ հասնել լավ նպատակի և կարծես իր խրատական խոսքին օրինակ բերեց՝ «Անօրինականությամբ անհնար է հաստատել օրինականություն»: Համամիտ եմ արտահայտված մտքի յուրաքանչյուր բառի հետ: Հիմա հարց է առաջանում՝ Վահե Ավետյանի մահվան փաստով հարուցված քրգործում առկա թերությունները, անհրաժեշտ, բայց չկատարված քննչական գործողությունները, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը միջադեպին, չստուգելու փաստն ի՞նչ բարոյական նպատակ է հետապնդում: Ի՞նչ բարոյական միջոցներ են օգտագործվում կոնկրետ այս դեպքում: Վահեի բալիկներին հայրիկի սպանության իրական հանգամանքներն իմանալու հնարավորություն տալու նպատակ կա՞: Հարցեր շատ ունեմ: Չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել: Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծված ընտրություններով սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությունները ժողովրդավարությունից խոսելիս: Ինձ մոտ շատ հստակ կարծիք է ձևավորվել՝ ՀՀ ներկայիս իշխանությունները մի դեպքում են իրենց թիմակիցների անօրինական ու հանցավոր արարքներին իրական գնահատական տալիս՝ միայն երբ հանցավոր թիմակիցը հակադրվում է իր հովանավորներին: Այսօրվա Գյումրին՝ որպես լավագույն օրինակ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |