Արցախի ՊԲ-ն հերքում է երկու հայ զինվորի կորստի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն հերքում է երկու հայ զինվորի կորստի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ հայկական ուժերը Ֆիզուլիի ուղղությամբ կորցրել են երկու զինծառայողների, ովքեր փորձել են թափանցել ադրբեջանական դիրքեր: «Դա ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, այն չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:

Նա նաև նշել է, որ Արցախի ՊԲ-ն շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---